Նման «կատակի» հեղինակը,ոչ հայ է, ոչ քրիստոնյա. Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է

Զուգարանի թղթի արժեք էլ չունեցող սոցիալական հարթակներց մեկը իբր ապրիլմեկյան «կատակ» է արել , թե Սերժ Սարգսյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Նման «կատակի» հեղինակը, պատվիրատուն ոչ հայ է, ոչ քրիստոնյա, ոչ մարդ։

Այ անհայրենիք, անհավատ, անհայտ ծագման ամեոբաներ, Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է. իր ու իր ընտանիքի կյանքը նաև ձեր նմանների անիմաստ գոյության համար վտանգած մարդ և, ի վերջո, Հայաստանի Հանրապետության պատմություն կերտած պետական այր է: Չնայած ձեր նմաններին ի՞նչ եմ բացատրում:

Հ.Գ.
Սերժ Սարգսյանի հիվանդությամբ միայն թուրքն ու ադրբեջանցին կուրախանա: Ավելին թույլ չեմ տա ասել:

Հ.Գ

Արցախի բոլոր հերոսներին և մեր երկրին ծառայություն բերած ազգային գործիչներին մաղթում եմ առողջություն, երկար տարիների կյանք:

Համբերություն ձեզ, սա էլ կանցնի:

Էդուարդ Շարմազանով

1in.hayernews

(Visited 182 times, 1 visits today)