Արտահոսքն է ազատումների պատճառը

Ազատումների պատճառը…

Այսօր համացանցը քննարկում է վարչապետի աշխատակազմի մի շարք անդամների աշխատանքից ազատումը: Պաշտոնյաների՝ աշխատանքից ազատման հիմքում նշվում է, որ վերջինները չունեն մասնագիտական բավարար կարողություններ: Ասում են՝ աշխատանքից ազատված մի շարք անդամներ իրականում ազատվել են այն պատճառով, որ թույլ են տվել տեղեկատվության արտահոսք: Համաձայն շրջանառվող լուրերի, վերջինները հրապարակային են դարձրել այն տեղեկությունները, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի տիկնայք ինքնաթիռում միմյանց կողք են նստած եղել: Ըստ լուրերի՝ վերջիններին նաև նկարել են ինքնաթիռում: Ասում են նաև, որ այդ տեղեկատվությունն իրականում հակասական է, քանի որ կան փաստեր, որ այն տարածել են ոչ թե վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները, այլ սովորական քաղաքացիներ, ովքեր ականատես են եղել դրան:

mamul.am

(Visited 202 times, 1 visits today)