Նոր զարգացումներ Մեղրու զորամասից. գումարտակի հրամանատարի բոլոր տեղակալներն ազատվել են աշխատանքից

Նոր զարգացումներ …

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մեղրիի զորամասում տեղի ունեցած հայտնի միջադեպի շուրջ զարգացումները շարունակվում են: Այս գործի շրջանակներում աշխատանքից ազատել են Մեղրիի զորամասի գնդի, ինչպես նաեւ գումարտակի հրամանատարի բոլոր տեղակալներին:

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել էին` այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, քննություն է ընթանում: Մեզ հայտնի դարձավ, որ այս գործով դեռես մեղադրյալներ չկան:

armlur.am

(Visited 243 times, 1 visits today)