Օգանովսկին ևս հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

Ուշագրավ հրաժարական…

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում հրապարակել էր Մարտի 1-ի գործով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքը: Ըստ այդմ` նա հաստատել էր, որ կառավարության շենքում այդ օրերին Արցախի ՊԲ ներկայացուցիչներ են եղել` ասելով, որ Արցախի ՊԲ սպաների է տեսել: «Հասկացել եմ, որ Երևան են եկել նաև Արցախի բանակային ստորաբաժանումներ: Վերջիններիս գալու անհրաժեշտության, նպատակի կամ դրդապատճառների մասին չեմ հետաքրքրվել»,- ասել էր Սարգսյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից հետաքրքրվեց` արդյոք ինքն ինչ գիտի այս մասին։ «Ես տեղյակ չեմ»,- ասաց Հասրաթյանը։ Հետաքրքրվեցինք` ի վերջո, 2008-ի Մարտի 1-ին Արցախից զորք բերվել է Հայաստան, թե ոչ։ «Տեղյակ չեմ։ Չգիտեմ` ինչ է եղել»,-նշեց նա։

Նշենք, որ երեկ հրաժարական է տվել Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին: Ըստ մեզ հասած լուրերի՝ նա հարցաքննվել է Մարտի 1-ի գործով: Ուշագրավ է, որ նա հրաժարական տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների արցախյան այցից հետո»:

1in.am

(Visited 108 times, 1 visits today)