Աստղագուշակ․ ապրիլի 4-ի համար

Օրվա աստղագուշակ…

ԽՈՅ

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարդ օր է: Մտերիմների հետ տարաձայնություններ հաճախ կառաջանան, ընդ որում՝ դա տեղի կունենա ձեր մեղքով: Դատարկ բաների պատճառով կբարկանաք ու ձերը կպնդեք այնտեղ, որտեղ ավելի խելամիտ կլիներ փոխզիջման գնալը: Երեկոյան հուզական դաշտը բարենպաստ կդառնա ու ավելի բարյացակամ կտրամադրվեք:

Օրը շատ հարմար է գնումների համար, գումարը ճարպկորեն կծախսեք: Այսօր կարող եք նաև հեռու ապագային վերաբերող լուրջ պլաններ կառուցել:

ՑՈՒԼ

Արդյունավետ օր է: Վերջին շրջանում ձեզ անհանգստացնող խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Շատ հարցերին պատասխաններ կստանաք, բայց թեթևություն չեք զգա, քանի որ դեռ չեք իմանա՝ ինչ անել այդ պատասխանների հետ: Պարզապես մի փոքր սպասեք: Շուտով իրավիճակը կփոխվի ու ձեզ համար պարզ կդառնա՝ ինչպես է պետք գործել:

Հաճելի կանցնեն ուղևորությունները: Եթե հեռու տեղեր մեկնելու մտադրություն չունեք, ավելի շատ զբոսնեք. շարժումն ու պայմանների փոփոխությունը ձեր օգտին կլինեն: Օրվա երկրորդ կեսի համար հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Շատ գործերում կարող եք նշանակալի հաջողությունների հասնել: Բայց ձեզանից կպահանջվի նախ սպասել, իսկ հետո մանրուքներում զիջումների գնալ, որպեսզի կարողանաք կարևոր հարցում ձեր ուզածին հասնել: Խելամտության սահմաններում սկզբունքայնությունը նույնպես շատ օգտակար կլինի: Հեղինակությունն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ նոր համախոհներ ու օգնականներ գտնեք:

Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Բայց որպեսզի դա հնարավոր դառնա, պետք է նախաձեռնող լինեք, ինչ-որ անսովոր բան անեք:

ԽԵՑԳԵՏԻՆ

Գումարի հետ զգույշ եղեք: Այսօր ֆինանսական կորուստներից խուսափելը դժվար կլինի, բայց դուք կարող եք գոնե նվազագույնի հասցնել դրանք: Բացի այդ, ձեր մասնագիտական դիրքերն ամուր չեն լինի: Թշնամիներն ամեն ինչ կանեն ձեր հեղինակությանը վնաս հասցնելու և ձեր մտածածն իրագործելուն խանգարելու համար: Պատրաստ եղեք դիմադրել նրանց, ովքեր կփորձեն վնասել ձեզ:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Սակայն հիմա լավ է նրանց հետ չկիսվել ձեր խնդիրներով, այլ խոսել ինչ-որ հաճելի ու զվարճալի բանի մասին:

ԱՌՅՈՒԾ

Բարենպաստ օր է նրանց համար, ովքեր պատրաստ են աշխատել: Շատ բանի կարող եք հասնել, բայց նախ պետք չէ հետաձգել գործերը, և երկրորդ՝ հույս մի ունեցեք, որ դրանցով մեկ ուրիշը կզբաղվի: Այնտեղ, որտեղ պատրաստ կլինեք նախաձեռնող լինել ու ձեզ վրա վերցնել պատասխանատվությունը, ամեն ինչ լավ կդասավորվի:

Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակ է ինչ-որ մեկին ձեր գաղափարներով հետաքրքրելու ու ձեզ համակրելի մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու համար: Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան:

hushak.com

(Visited 109 times, 1 visits today)