Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ ավտոգազալցակայաններում գազի գնի բարձրացմանը։
«Ես հրավիրել եմ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին, որպեսզի մեզ տեղեկատվություն տա , թե ինչ է կատարվում»,- հետաքրքրվեց վարչապետը:
Կոտոլյանն էլ նշեց, որ որպես այդպիսին գազի գնի բարձրացում տեղի չի ունեցել: «Խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկյներով գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7,1, բայց վերջին 3-4 օրվա ընթացքում Հայռուսգազարդից գազի միջին խտություսնը գալիս է 7,9-ով, այսինքն աճել է:
Հետևաբար տնտեսվարողներն իրենց ծրագրային փոփոխություննհերիկ մեջ պետք է դա անեին, որը չեն արել: Հետևաբար մեր սպառողները ստիպված են եղել ավել գումար վճարել, որի համար շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բոլոր տնտեսվարողներին տեղեկացրել է, որպեսզի ամեն օր փոփոխություն կատարեն և ճիշտ խտություն տեղադրեն»,- ասաց նա: Վարչապետն էլ հետաքրքրվեց, թե ինչի այդ փոփոխությունները չեն կատարել:
Կոտոլյանը պատասխանեց, որ դա ԱԳԼՃԿ-ն երի կողմից միտումնավոր և ոչ միտումնավոր չարաշահում է եղել: Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց, թե այս ամենը կարող է կապ ունենալ նրա հետ, որ վերջին տարիներին իրականացվում է գազալցակայաններում ստվերի կրճատման և չարաշահումների դեմ պայքարում. «Հնարավո՞ ր է գազալցակայանների տերերն այսպիսով փորձում են ինչ որ պռովոկատիվ գործողություններով իրենց կարճ խելքով որոշակի դժգոհություն հարուցեն: Կարո՞ ղ է այդպիսի բան լինել»:
Անանյանն էլ պատասխանեց, որ տեսականորեն հնարավոր է: «Երեկ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածվում, թե իբր կառավարության որևէ գործողության արդյունքում գազի գինը փոխվել է, դա է պատճառը, որ այդ ամեն ինչը տեղի է ունեցել: Ուզում եմ արձանագրենք, որ այդպիսի գործողություն տեղի չի ունեցել: Տեղեկություն էր տարածվում, որ դա տեղի է ունեցել կառավարության ներկայացրած օրենքի փոփոխության շրջանակներում: Նախ այդ օրենքը դեռ չի ընդունվել և երկրորդն էլ օրենքը չի կարող գնի փոփոխման պատճառ դառնալ:
Ես ինչքան վերլուծում եմ, այստեղ կարող ենք ուրիշ խնդրի հետ գործ ունենալ, որ ոմանք փորձում են մանիպուլացիաներ անել: Այստեղ պետական մարմիններիկ արձագանքը պետք է լինի շատ կոշտ: Էլի ուզում եմ կրկնել, որ որոշ նախկին օլիգարխներ, թեեւ մտածում են, որ այս պայմաններում կարող են մանիպուլացիաների դաշտ մտնել, իրենք չարաչար սխալվում են: Բոլորին ուզում եմ զգուշացնել վերջին անգամ, որ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել, որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան՝ անձնապես, բոլորն՝ առանց բացառության:
Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու: Ես սա շատ ուղիղ եմ ասում և հասկանալի: Հետևաբար Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, ՊԵԿ-ը, մյուս այն մարմինները, որոնք ունեն իրավասություն, շատ արագ արձագանքում են և գտնում են շատ խիստ պատժի ենթարկելու այն տնտեսվարողներին, որոնք այս իրավիճակում փորձում են մանիպուլացիաներ անել:
Եվս մի բան պարոն Անանյան, ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք, չլինի մի գազալցակայանհ, որը ՀԴՄ չխփի: Ապօրինի, ժողովրդի հաշվին հարստացող մարդիկ Հայաստանում չեն լինի: Մեր երկրում խոսքի ազատությունն ապահովված է, բայց եթե որոշ շրջանակներ միլիոններ են ծախսելու, սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլացիայի համար, դա ազգային անվտանգության խնդիր է պարոն Վանեցյան: Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունն այս հարցում կկարողանա ապահովել կոնկրետ արդյունքներ»,- բարկացած ասաց վարչապետը:
armdaily.am