Մեկ տարի առաջ Ալեն Սիմոնյանը ինձ աղիողորմ խնդրում էր, որ փրկեմ ու բարեխոսեմ իր համար․ Արմեն Աշոտյան

Մեկ տարի առաջ Ալեն Սիմոնյանը ինձ աղիողորմ խնդրում էր, որ փրկեմ ու բարեխոսեմ իր համար․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյնաը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Ընդամենը մեկ տարի առաջ, փետրվարի վերջ, Ալեն Սիմոնյանը իր հերթական անհաջող հրապարակային ելույթից հետո ինձ աղիողորմ խնդրում էր, որ միջամտեմ ու բարեխոսեմ իր համար մեր «ուժեղ» պատգամավորներից մեկի մոտ, ում ցասումը Ալենի նկատմամբ հղի էր բուռն հետևանքներով։

Ես էլ գործուղման էի, Բուդապեշտում, ու հեռվից հեռու փորձում էի փրկել այսօր առյուծի սիրտ կերած, իսկ այդ օրերին՝ ահասարսուռ վախից կուչ եկած նորաթուխ ԱԺ փոխխոսնակին, ով օրը մի քանի անգամ ինձանից փորձում էր ճշտել, արդյոք ինձ հաջողվեց հարթել իր խնդիրը։

Նապաստակի սրտով սույն պարոնը դեռ հերթով պատասխան է տալու, դրա ժամանակը հեռու չէ։

Այսօր, սակայն, ոտքերիս տակ մի ընկիր, մեծ քաղաքականությունը քո խելքի, մակարդակի և բարոյականության բանը չի։ Անգամ քո շեֆի մոտ դա չի ստացվում։

Հ.Գ. Իսկ լյուստրացիան լավ բան է, արժի մեկ-մեկ որոշ մարդկանց բաժին-բաժին հիշեցնել իրենց ով լինելը»։

Ընդամենը մեկ տարի առաջ, փետրվարի վերջ, Ալեն Սիմոնյանը իր հերթական անհաջող հրապարակային ելույթից հետո ինձ աղիողորմ…

Опубликовано Armen Ashotyan Вторник, 9 апреля 2019 г.

(Visited 405 times, 1 visits today)