Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նորագավիթի մաքսակետ: Չնայած այցելության նպատակը մաքսակետի աշխատանքներին ծանոթանալն էր, սակայն Փաշինյանը կարողացել է միանգամից մի քանի միջադեպերի հերոս դառնալ։
Նա նախ դիտողություն է արել մաքսատան մաքրության վերաբերյալ՝ ասելով. «Մանավանդ իմ այցի օրն ինչո՞ւ է այստեղ բիչոկ գցած գետնին: 25 տարվա բիչոկ է, սա մեր երկրի իմիջի հարցն է»:
Ապա, տեսախցիկների, լրագրողների առջև ձեռքով սրբել է պատն ու կրկին դժգոհել՝ նկատելով, որ այն շատ կեղտոտ է ու երկար ժամանակ չի մաքրվել:
«Սա խայտառակ կեղտոտ տարածք է: Սա վերաբերմունք է մարդկանց, մեր դրոշի ու զինանշանի նկատմամբ:
Սա անթույլատրելի վերաբերմունք է: Հիմա իրենց պարգևավճարներից կպակասեցնեք ու այստեղ կբերեք կարգին վիճակի»,- ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին հրահանգել է նա:
Իսկ ընդամենը մի քանի օր առաջ կառավարության նիստում հրահանգել էր ՊԵԿ-ի 2019 թվականի պարգևատրման ֆոնդի համար նախատեսված 833 մլն դրամն ավելացնել 1,5 մլրդ դրամով։
Սակայն այցի կուլմինացիան պետք է համարել մաքսատան աշխատասենյակներից մեկում տեղի ունեցածը։
Հասնելով մաքսատան սենյակներից մեկը, Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով համազգեստով հսկիչներից մեկին, դիտողություն է արել. «Որ վարչապետը մոտենում է, պետք ա ձգված կանգնես, սենց (ցույց է տալիս ուսերը կախած վիճակը,- խմբ.) արած չեն կանգնում»: Այնուհետև տեսնելով անկյունում դրված դրոշը՝ զայրացել է.
Առավել մանրամասն՝ այստեղ
ipress.am