Իտալիայի խորհրդարանը…
Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով (պատգամավորների ընդհանուր թիվը 432 է) հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
Այս մասին հայտնում է Asbarez գործակալությունը՝ հղում անելով բարերար և հասարակական գործիչ Ալեքքո Պեզիքյանին:
Հիշեցնենք, որ Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանոթյան հարցն օրակարգում ներառելու միաձայն առաջարկով էր հանդես եկել նախօրեին:
Նշվում է, որ նպատակը «Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելը և դրա միջազգային ճանաչմանը հասնելն» է:
Այդ որոշումը հարուցել էր Թուրքիայի զայրույթը, որի պատճառով Իտալիայի դեսպանին կանչել էին ԱԳՆ:
tert.am
(Visited 108 times, 1 visits today)