«Մանիկյուռ» քսելը վերացրեք, միջավայրն էլ մաքուր պահեք, Նիկոլը չտեսնի

Երեկ մենք գրել էինք, որ մաքսատանը դրոշի կապված միջադեպից հետո պետական հիմնարկներում մարտական պատրաստվածության առաջին աստիճան է։

Մաքսատուն այցի հաջորդ իսկ օրը չինովնիկները լծվել են իրենց հիմնարկների դրոշը կարգի բերելու գործին։ Երեկ անգամ Արմավիրի մարզպետը իր էջում հրապարակել էր լուսանկարներ եւ ավետել, որ Արմավիրի մարզպետարանը արդեն ունի նոր դրոշակներ, որոնք երեկ վեր բարձրացան։

Ով կլինի հաջորդ «զոհը», հայտնի չէ, սակայն հատկապես կանանց մեծամասնություն կազմող հիմնարկներում խիստ զգուշացրել են քաղաքացիների ընդունելության ժամանակ սուրճ չխմել, ուտել-խմելը «թաքուն» կազմակերպել, «մանիկյուռ» քսելը վերացնել, միջավայրը մաքուր պահել, մեկ էլ տեսաք՝ Նիկոլը եկավ։

Կանանց կոլետիվում ամենաբարդը սակայն սանհանգույցներում ծխելու դարավոր սովորությունն է։ Հիմնարկներից մեկում էլ ղեկավարը խիստ զգուշացրել է աշխատակից կանանց ծխել միայն դրա համար նախատեսված տեղերում և ծխարանի չվերածել սանհանգույցները։ Կանայք տարակուսած են, քանի որ վստահ են, որ Փաշինյանը բացառվում է իգական սեռի ներկայացուցիչների հարդարման սենյակ մտնի։

armdaily.am

(Visited 109 times, 1 visits today)