Առաքել Մովսիսյանին (Շմայսին) ԱՄՆ-ից «դեպորտ» են արել. «Ժամանակ»

Շմայսին ԱՄՆ-ից…

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ հայտնի «Շմայս» մականունով, նախորդ տարվա դեկտեմբերին ընտանիքով մեկնել էր ԱՄՆ՝ նպատակ ունենալով մշտական բնակություն հաստատել այդ երկրում: Սակայն ԱՄՆ ներգաղթային ծառայության կողմից չեղյալ է հայտարարվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից 10 տարվա ժամկետով տրամադրված մուտքի արտոնագիրը, և Մովսիսյանը ստիպված է եղել վերադառնալ Հայաստան:

Հիմա նա կրկին մտադրություն ունի դիմելու ԱՄՆ դեսպանատուն նոր մուտքի արտոնագիր ստանալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am

(Visited 39 times, 1 visits today)