Աստղագուշակ․ ապրիլի 12-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է այն գործերի համար, որոնք իրական, պրակտիկ արդյունք կարող են տալ: Էներգիայով լի կլինեք, չեք հոգնի, գործնական ակտիվությունը բարձր կլինի, այնպես որ՝ աշխատանքի մեջ հաջողությունների հասնելու շանսերը մեծ են: Օրվա կեսը երկարատև համագործակցությանը վերաբերող գործնական բանակցությունները հաջող անցկացնելու շանս կտա:

Կարող եք լուծել անշարժ գույքի հետ կապված հարցերը, պատրաստվել տեղափոխության, գնել այն, ինչ անհրաժեշտ է վերանորոգման համար: Լավ կլինի հյուրեր ընդունել, նույնիսկ եթե նրանք առանց հրավերի գան: Մարդիկ, ովքեր ձեզ այսօր կայցելեն, լավ նորություններ կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հավանական են անսպասելի հաջողություններ, առաջընթաց մի գործում, որը շատ կարևոր է ձեզ համար: Դժվարություններ երբեմն կծագեն, բայց դրանք չեն վախեցնի ձեզ, քանի որ ժամանակավոր ու անլուրջ կլինեն, դուք էլ դրանք հաղթահարելու համար բավականաչափ համառություն ու հնարամտություն կունենաք: Նոր հնարավորություններ կբացվեն, որոնցից օգտվելու դեպքում հաջողության կհասնեք:

Օրը անձնական կյանքում մեծ փոփոխություններ, հետաքրքիր ծանոթություններ ու ճակատագրական հանդիպումներ է խոստանում: Սիրային հարաբերությունների հետ կապված ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այստեղ նրա հուշումները հստակ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների համար, կարող եք կարևոր հարցերը քննարկել ինչպես մտերիմների, այնպես էլ անծանոթների հետ: Եվ թող ձեզ չվախեցնի զրույցի թեթևամիտ ընթացքը. իրականում ամեն ինչ լրիվ լուրջ է: Սա բարձր մտավոր ակտիվության օր է, այնպես որ՝ չզարմանաք մտքի փայլատակումներից ու ձեր մեջ ծնված հանճարեղ գաղափարներից:

Կարող եք մոտ ապագայի պլաններ կառուցել: Ստեղծված իրավիճակն ու սեփական հնարավորությունները ճիշտ կգնահատեք, այնպես որ՝ ամենայն հավանականությամբ կյանքի կկոչեք մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար է ամենաբարդ գործերի համար: Կարող եք լուծել կարևոր հարցերը, վերադառնալ հին նախաձեռնություններին, ձեզ մոտ լավ կստացվի նույնիսկ այն, ինչից առաջ գլուխ հանել չէր ստացվել: Հավանական են համագործակցության անսպասելի առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա:

Բայց զգույշ եղեք: Հիմա գործնական ու անձնական հետաքրքրությունները խառնել չի կարելի: Աշխատեք ուշադրություն չդարձնել ձեր համակրանքին ու հակակրանքին, երբ խոսքը աշխատանքի, ֆինանսների ու ունեցվածքի հետ կապված կարևոր հարցերի մասին է: Օրվա երկրորդ կեսին կարևոր է ժամանակ գտնել հանգստի, մտերիմների հետ շփումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հետաքրքիր իրադարձություններ տեղի կունենան, եթե կյանքից չթաքնվեք: Ցավն այն է, որ հակված կլինեք վատատեսության ու նույնիսկ լավ գաղափարների հաջողությանը կկասկածեք: Հենց դա կստիպի ձեզ մերժել ստացվող առաջարկները, տրվել միայնությանը, հեռու մնալ այն ամենից, ինչը գոնե մի փոքր արկածախնդրություն է հիշեցնում:

Օրը շատ հարմար է ուսման ու հետազոտական գործունեության համար: Արագ կնկատեք կարևորը, կվերլուծեք տեղեկատվությունն ու ճիշտ եզրակացություններ կանեք: Հաճախ ձեր դիտարկումները շրջապատին օգտակար կլինեն:

hushak.com

(Visited 253 times, 1 visits today)