Արշալույս Փայտյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է.  Մեր տեղեկություններով, Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ Արշալույս Փայտյանը:

Նույն այդ տեղեկություններով, նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով: Արշալույս Փայտյանը 2008 թվականին զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը: Բացի դա նա եղել է 0038 հրամանի հիման վրա ստեղծված Երեւանի կայազորի պետի տեղակալը:

Նշենք, որ Մարտի 1-ի գործի շրջանակում վկայի կարգավիճակով հարցաքննվել են Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վարդան Օսկանյանը, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը եւ այլք:

armdaily.am

(Visited 145 times, 1 visits today)