ԿՐԱԿՈՑՆԵՐ ԶԱՐԹՈՆՔՈՒՄ. ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԴՈՒՍՏՐԸ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐ Է ՀՆՉԵՑՐԵ՞Լ

Մի քանի ամիս է՝ Զարթոնք գյուղի մի խումբ բնակիչներ պահանջում էին իրենց գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը: Սակայն կրքերը երեկվանից ավելի են բորբոքվել:

Այսօր առավոտյան Զարթոնքի բնակիչները փակել են գնացքի ճանապարհը՝ ասելով, որ լուսադեմին գյուղում կրակոցներ են հնչել, 4 հոգի վիրավոր են: Բնակիչներից մի քանիսը պատմեցին, որ երեկ գյուղապետի դուստրը՝ Նանուշ Սարգսյանը, որը դպրոցի տնօրենն է, հայհոյանքներ է հնչեցրել անցնող կանանց ետևից:

Կանանց խոսքերով պատիվ են պահանջել իրենց վիրավորելու համար:Գյուղապետի թիմակիցների եւ նրա հրաժարականը պահանջողների միջև վեճը թեժացել է եւ  բանը հասել է կրակոցներին: Գյուղացիների պնդմամբ կրակոցների հեղինակը Սարգսյանի թիմակիցներն են:

Նշենք, որ արդեն մեկ ժամից ավել է՝ գնացքը կանգ է առել Արմավիրի ճանապարհին, ոստիկանները շրջապափակել  են տարածքը, սակայն կրքերը չեն հանդարտվում: Ցուցարարները պահանջում են հանդիպել ՀՀ  վարչապետին և ոստիկանապետին:

hraparak.am

(Visited 97 times, 1 visits today)