ՀՀ քննչական կոմիտեն SHANTNEWS.am-ինտեղեկություններ է հաղորդել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցածի վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները:
Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է: Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատակ տալու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նշենք, որ ձերբակալվողներից մեկը գյուղապետի՝ Պարույր Սարգսյանի թոռն է: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում լարված իրավիճակ է. հնչել են կրակոցներ: Գյուղացիների մի մասը գյուղապետի հրաժարականի պահանջով ակցիաներ են անցկացնում, նրանք փակել են երկաթուղին
1in.am