Մակրոնը Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հետ կապված գրառում է կատարել թվիթերում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հետ կապված գրառում է կատարել թվիթերում:

«Փարիզի Աստվածամոր տաճարը կրակի մեջ է: Մի ամբողջ ազգի զգացմունք: Մտածմունք բոլոր կաթոլիկների եւ բոլոր ֆրանսիացիների համար: Բոլոր մեր հայրենակիցների պես ես այս երեկո տխուր եմ՝ տեսնելով, թե ինչպես է այրվում մեր այս մասնիկը»,-գրել է Ֆրանսիայի նախագահը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այրվում է Փարիզի Աստվածամոր տաճարը:

Նախնական տվյալներով հրդեհի պատճառը կարող է կապված լինել վերանորոգման աշխատանքների հետ:

(Visited 215 times, 1 visits today)