Բանգլադեշի դպրոցներից մեկում աշակերտուհուն ողջ-ողջ այրել են

Բանգլադեշի դպրոցներից մեկի աշակերտուհու` Նուսրաթ Ջախան Րաֆիի վրա, կերոսին են լցրել և այրել դպրոցում այն բանից հետո, երբ աղջիկը 2 շաբաթ առաջ հայտարարել էր, որ դպրոցի տնօրենն իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել, հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ աղջկա համառ պայքարը սեռական ոտնձգությունների դեմ, համախմբել և Բանգլադեշի բնակիչների ուշադրությունն է հրավիրել այդ հարավասիական պահպանողական երկրում սեռական ոտնձգությունների զոհ դարձած մարդկանց խոցելիության վրա:

Աղջիկը մահացել է այրվածքներ ստանալուց 5 օր անց, նա 19 տարեկան էր սովորում էր կրոնական դպրոցում:

Մարտի 27-ին աղջիկը պատմել էր, որ դպրոցի տնօրենը հրավիրել էր իրեն աշխատասենյակ և մի քանի անգամ անթույլատրելի կերպով դիպչել իրեն, ինչից հետո նա վազելով հեռացել էր սենյակից:

Նշվում է, որ Բանգլադեշում բազմաթիվ աղջիկներ և կանայք ստիպված են լռել սեռական ոտնձգության ենթարկվելուց հետո, որպեսզի խուսափեն մտերիմների և հասարակության կողմից չհասկացված լինելուց:

Նուսրաթի մոտ ամեն ինչ այլ կերպ էր. նրան անվերապահորեն աջակցում էր ընտանիքը: Աղջիկը դեպքի հաջորդ օրը դիմել էր ոստիկանություն:

ar-media.ru

(Visited 543 times, 1 visits today)