Թիմիս աշխատանքից լիարժեք գոհ չեմ, բայց իմ աշխատանքից էլ լիարժեք գոհ չեմ․ Նիկոլ Փաշինյան

Tert.am-ը գրում է.

Ես՝ որպես վարչապետ, որպես քաղաքական գործիչ ու մարդ,  չափից ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում ինձ վրա, և ուրիշների կատարած աշխատանք լավ չի երևում։ Այսօր Ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե մինչև երբ է շարունակելու աշխատել բոլորի փոխարեն։

Նա շեշտեց՝ ինքը չի հայտարարում, թե բոլորը կատարյալ են ու ռեկորդ են խփում, բայց հնչած մեղադրանքների 90 տոկոսը հիմնավոր չէ։ «Մարդիկ աշխատում են, այն արդյունքները, որոնք մենք ունենք, չեն կարող մի հոգու աշխատանքի արդյունք լինել, դա թիմային աշխատանքի արդյունք է։ Երբ նման շեշտադրումներով հարցադրումներ են լինում, ինձ ավելի ու ավելի մեղավոր եմ զգում, որովհետև մտածում եմ, որ ինձ վրա կամա թե ակամա ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում, ինչ արդյունքում ուրիշների աշխատանքը չի երևում»,- ասաց նա։

Վարչապետը հավաստիացրեց՝  ինքն աշխատում է բացառապես իր փոխարեն, բայց այն, որ ինքը պետք է շատ աշխատի, փաստ է։ Նրա կարծիքով՝ անձի համար, որը ցանկանում է քիչ աշխատել, երկրի ղեկավարի պաշտոնը նրանը չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

(Visited 81 times, 1 visits today)