ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր՝ Ազգային ժողովում, իշխանական պատգամավորների մտքի խրախճանքի տոնահանդես էր: Հերթական անգամ դիրքավորվելով մարտի 1-ի ողբերգության զոհերի և տուժածների ուսերին՝ նրանք իրենց «հեղափոխական» առականու արդեն հոգնեցրած և մաշված թեզերն էին արտաբերում՝ անցյալ տարվա իրադարձությունների հիշողության տակ մնացած:
Պարոնայք, թարմացրեք ձեր հիշողությունը: Սերժ Սարգսյանի կողմից «Մարիոթ»-ում արած հայտարարությունը ոչ թե նոր մարտի 1-ով վախացնելու սպառնալիք էր, այլ քաղաքական պատասխանատվության և զսպվածության կոչ: Ի վերջո, մարտի 1-ով սպառնացողն անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա:
Վերընթերցեք նաև միջազգային բոլոր հիմնական դերակատարների գնահատականներն այդ կապակցությամբ»։
Այսօր Ազգային Ժողովում իշխանական պատգամավորների մտքի խրախճանքի տոնահանդես էր:Հերթական անգամ դիրքավորվելով մարտի 1-ի…
Опубликовано Armen Ashotyan Понедельник, 22 апреля 2019 г.