Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում ու չեմ ընկնելու. Հայկ Մարության

Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում ավագանու ընդդիմադիր ԲՀԿ և «Լույս» խմբակցության անդամները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Երևանի աղբահանության համար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ իրենց նախապես տեղյակ չի պահել և հարցը միանգամից քննակել է Կառավարությունում։

Ավագանու անդամները քաղաքապետին մեղադրեցին՝ նշելով, որ, երբ նա «նեղն է ընկնում» փորձում է ստեղծել հանձնաժողով և հարցերին տալ լուծում:

Որպես օրինակ՝ նրանք մատնանշեցին Բուզանդի 1/3 շենքը, որտեղ տեղակայված են մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ խմբագրություններ, որոնց քաղաքապետարանը ժամանակ էր տվել՝ տարածքն ազատելու համար։

1in.am

(Visited 65 times, 1 visits today)