Երկու ամսական երեխան մահացել է AirAsia ավիաընկերության ինքնաթիռում՝ տեղեկացնում է News.com.au-ը։
Ինքնաթիռը Մալայզիայի Կուալա-Լումպուր քաղաքից թռել է Ավստրալիայի Պերտ քաղաքը։ Վայրէջքից հետո ինքնաթիռի անձնկազմին դիմավորել է բժիշկների և ոստիկանների խումբը, բայց երեխային չի հաջողվել փրկել։
Ավիաընկերության ներկայացուցիչները հաստատել են պատահարը, սակայն մինչ այժմ չեն հայտարարել երեխայի մահվան պատճառը։
1in.am
(Visited 437 times, 1 visits today)