Ինչու մնացած 364 օրը «խիա՞ր» էինք՝ քաղաքացի ենք․ Նիկոլայ Ծատուրյան

Քաղաքացու օրը շարժական տոն է, այն նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը, այս տարի այն կնշվի ապրիլի 27-ին: Այս տոնը կոչված է նաև կրթական դերակատարում ունենալու, քաղաքացի, քաղաքացիական հասարակություն ձևավորելու և կայացնելու քաղաքացու ինստիտուտը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս դիտարկմանը, ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը նշեց. «Քաղաքացին ամեն օր պետք է գիտակցի իր այդ կարգավիճակը, պարտականությունները: Ինչի՞ համար հատուկ հայտարարել այդ օրը Քաղաքացու օր, տարվա մնացած 364 օրերը մենք «խիա՞ր» ենք, էլի քաղաքացի ենք, ի՞նչ տարբերություն: Քաղաքացի լինելու գիտակցումը պետք է լինի ամեն օր:

Բավականին մեծ գումար է հատկացվել այդ տոնը նշելու համար՝ 124մլն դրամ, դա Հայաստանի համար բավականին մեծ գումար է, ինչքան բան կարելի է այդ գումարով կարգավորել՝ քանադած ճանապարհներ, դոմիկներ, ավելի նպատակահարմար կարելի էր ծախսել այդ գումարը… Ինչքան շատ միջոցառումներ են անում աղքատ երկրում ու մեծ գումարներ ծախսում, այնքան դա ինձ դուր չի գալիս, միջոցառումների համար այդպիսի գումարներ ծախսելը զարգացած, հարուստ երկրների հնարավորության գործ է:

Ես մի առաջարկ ունեմ վերնախավին. թող Կառավարության օր հռչակեն, և այդ օրը բյուջեից մի 500մլն բաժանեն 10 000 չքավորներին, զոհված ազատամարտիկների ընտանքիներին և այլն:

Այս տոնի խորհորդն ինձ համար անհասկանալի է: Եթե գումարներ են հատկացնում, թող տան ժողովրդին, գիտեք ժողովուրդը ոնց կսպասեր այդ տոնին:

Ես կողմ եմ թավշյա հեղափոխությանը, ընդդիմադիր չեմ, բայց դեմ եմ անիծյալ կումունիստական հասարակությունից մնացած այսպիսի բաներին»:

Մանրամասն՝ տեսանյութում:

(Visited 97 times, 1 visits today)