«Որ նրան տեսնեմ, ասելու եմ՝ սրիկա․․․Այս դատը մինչև վերջ եմ տանելու․․․Համլետ Ղուշչյան

«Ինձ համար ծիծաղելի է, որ Սամվել Ալեքսանյանը հարցաքննության է կանչվել վկայի կարգավիճակով, նրա կարգավիճակը պետք է փոխվի»

-անդրադառնալով իր ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին վկայի կարգավիճակով Քննչական կոմիտեում հարցաքննության կանչելուն, Factor.am-ի հետ զրույցում ասաց հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը։

«Հիմա սպասում եմ առերեսմանը, առաջինը, որ նրան տեսնեմ, ասելու եմ՝ սրիկա, ինչպե՞ս թե ինձ երկու անգամ ես տեսել, այն էլ էկրանից։ Այս դատը մինչև վերջ եմ տանելու։Նա պետք է այլ կարգավիճակ ստանա, որ գնա Ռոբերտ Քոչարյանի հարևանությամբ տեղավորվի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Համլետ Ղուշչյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին:

Այս հայտարարությունից հետո Ոստիկանությունում հարուցվել էր քրգործ՝ քրեական օրենսգրքի 131 և 38-131 հոդվածների հիման վրա (առևանգում և առևանգման փորձ):

Սամվել Ալեքսանյանն այս գործով արդեն հարցաքննվել է՝ վկայի կարգավիճակով։

factor.am

(Visited 34 times, 1 visits today)