Շտապօգնության մեքենան ծայրահեղ ծանր հիվանդին տեղափոխելիս բախվել է Nissan-ին և կողաշրջվել. Կա 5 վիրավոր

Շտապօգնության մեքենան հիվանդ տեղափոխելիս բախվել է Nissan-ին և կողաշրջվել. Կա 5 վիրավոր։

Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում բախվել են JIN BEY մակնիշի 608 ՕC 61 համարանիշի և 48-ամյա Սաթենիկ Դադայանի վարած Nissan Note մակնիշի 35 AG 312 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, ովքեր շտապօգնության ավտոմեքենայի մեջ են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Փաստի առթիվ Գ. Մխիթարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են շտապօգնության մեքենայի վարորդի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապօգնությունը Ապարանի հիվանդանոցից շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդին տեղափոխելիս է եղել հիվանդանոց և

վթարի հիմնական պատճառներից մեկը նաև ճանապարհի ողջ երկայնքով մարդաբոյ փոսերն են, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

(Visited 98 times, 1 visits today)