Ցավալի լուր․ հակառակորդի արձակած կրակոցից զինվոր է վիրավորվել

Ցավալի լուր․ Հակառակորդի արձակած կրակոցից զինվոր է վիրավորվել․ վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել  ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

(Visited 106 times, 1 visits today)