Աստղագուշակ․ մայիսի 5-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց հաճելի պահեր ավելի շատ կլինեն: Կարող եք զբաղվել տնային գործերով. այսօր դրանք հոգնեցուցիչ չեն թվա, հետաքրքիր ու հաճելի կլինեն: Չի բացառվում՝ ինչ-որ բան ուզենաք փոխել, նոր իրեր գնել, փոխել կահույքի դասավորությունը: Այդ ամենը ձեր օգտին կլինի:

Ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու հնարավորություն կլինի: Ձեզ ավելի վստահ կզգաք, երբ գործերում կարգուկանոն հաստատեք: Երեկոն հարմար է ուսման ու ստեղծագործելու, ինչպես նաև ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արդյունավետ օր է: Հենց առավոտվանից ստանձնեք գործերը և շատ բան կհասցնեք անել: Կարող եք ուղևորություններ պլանավորել: Ընկերներն ամենայն հավանականությամբ կուզենան միանալ ձեզ, և նույնիսկ ոչ մեծ ճամփորդությունը հետաքրքիր ու հիշարժան կլինի: Ճանապարհին հնարավոր են հաճելի ծանոթություններ կամ հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ ժամանակին շատ մտերիմ եք եղել:

Ձեզ հեշտությամբ կտրվեն ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու հնարամտություն պահանջող գործերը: Ավելի դժվար կլինի այնտեղ, որտեղ մանրուքներին ուշադրություն ու կարգապահություն է անհրաժեշտ: Դուք հաճախ կշեղվեք, այնպես որ՝ նույնիսկ ամենահասարակ խնդիրների լուծումը շատ ժամանակ կխլի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է: Կկարողանաք մեծ հաջողությունների հասնել, գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Գործերը, որոնք հիմա կստանձնեք բացառապես հետաքրքրությունից դրդված, ավելի ուշ օգտակար ու եկամտաբեր կդառնան: Համախոհներ գտնելու և այնպիսի մարդկանց հետ ծանոթանալու շանս կունենաք, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն:

Կարող եք փորձարկումներ անել, անսովոր որոշումներ ընդունել. դրանք հաջող կլինեն: Միակ ոլորտը, որտեղ կարող են դժվարություններ ծագել, ֆինանսներն են: Գումարը ռիսկի մի ենթարկեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող օր է: Ամեն ինչ լավ կստացվի, շատ նպատակների հեշտությամբ կհասնեք: Ինչ-որ բան սովորելու հնարավորություն կունենաք, արագ կհարմարվեք նոր բնագավառին, մարդկանց կգտնեք, որոնց փորձը կարող է օգտակար լինել: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ սիրային բնույթ կստանան: Այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռնող լինել:

Բարենպաստ օր է մտերիմների հետ կարևոր հարցերը քննարկելու համար: Կարող եք ընդհանուր պլաններ կառուցել, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Տարաձայնությունները քիչ հավանական են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը հարմար է շփումների համար: Ցանկացած հանդիպում լավ կանցնի, ունակ կլինեք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ ոչ ոք լեզու չի գտնում: Մի հավատացեք այն ամենին, ինչ ձեզ կխոստանան. ոմանք պարզապես խոսքերը քամուն կտան: Ժամանակ կանցնի ու պարզ կդառնա, թե ում վրա կարելի է հույս դնել:

Ընտանեկան կյանքի ու տնային գործերի հետ կապված որոշումների համար չեք զղջա: Երեկոն հարմար է բարդ ֆինանսական հարցերը լուծելու համար: Այդ հատվածում հավանական է մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ ստանաք:

hushak.com

(Visited 40 times, 1 visits today)