Եթե չեն հասկացել երեկվա գրածս, նորից հուշեմ

Ներհասարակական բախումներ հրահրելու սցենար կա…

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Ոստիկանությունում ու ԱԱԾ-ում դեռ չեն հասկացել երեկվա գրածս, նորից հուշեմ. ներհասարակական բախումներ հրահրելու սցենար կա՝ «Երևանում ոստիկանության մեքենայի առջև հարբած կնոջ թատրոն» /ակնհատորեն ոստիկանությանը դիսկրեդիտացնելու թիրախով, այն է՝ փալաս է/, ԼԳԲՏ թեմա, երեխեք, ընտանիք, ավանդական արժեքներ ու այս կոնտեքստում «կոչեր երևանցի տղերքին՝ «հանուն ընտանիքների հաշվեհարդար տեսնել այլասեռության քարոզողների հետ», որոնք «մեդիադաշտով» տարածվում են…
Հեչ չեմ ուզում ձեր գործն արած լինեմ, բայց երկու անվճար օգնություն.


«հարբած կնոջ» դրվագով փնտրեք գիշերային ակումբներում, ովքեր ում հետ են աշխատում ու մանիպուլյացիոն ինչ սխեմաներով են անում, թեպետ դա բարդ չէ /այս դրվագում կրիմինալ այդքան չկա, որքան հետագայում կլինեն, եթե առաջին սադրանքը հաջողված համարեն/, սոցցանցերից կտեսնեք անգամ այն տեսագրողին, տեղադրողին, դեհ, դերակատարն էլ ձեզ մոտ կլինի… Մնացածը տեխնիկայի գործ է՝ լրատվամիջոցներ, սոց ցանցերում տարածումներ…
-երկրորդ դրվագով էլ դժվար չէ որոնում տալ ու գտնել, թե ով ինչ կոչ է անում, ովքեր են այդ բռնության կոչերը տարածում»:

mamul.am

(Visited 38 times, 1 visits today)