Արթուր Բաղդասարյանը նույն տնից հարս է տարել եւ աղջիկ տվել. մանրամասներ հարսանիքից

Մայիսի 4-ին ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի աղջկա՝ Էլինա Բաղդասարյանի հարսանիքն էր։ Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Դվին ռեստորանային համալիրում:

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Բաղդասարյանի դուստրը ամուսանացել է եղբոր կնոջ եղբոր հետ: Քաղաքական էլիտայից արարողությանը քիչ մարդիկ են ներկա եղել, միայն մի քանի նվիրյալ ՕԵԿ-ականներ, հին ընկերներ։ Փեսացուի հայրը բիզնեսմեն է, Բելաջիո ռեստորանի սեփականատերերից մեկը: Էլինա Բաղդասարյանը սովորել է Ֆրանսիական համալսարանում, այնուհետև Ֆրանսիայում շարունակել ուսումը: Հարսանիքի քավորը եղել է երգիչ Արման Հովհաննիսյանը:

Էլինա Բաղդասարյանի ամուսնու՝ Ալբերտի հայրն էլ եղել է երգչի քավորը: Նշենք, որ հարսնացուն այդ օրը կրել է հայ դիզայներ Մարի Ստեփանյանի մոդելավորած զգեստը: Երգչուհի Սոնա Ռուբենյանն էլ իր ինստագրամյան էջում նշել էր, որ հարսի ծաղկեփունջն ինքն է բռնել:

armdaily.am

(Visited 219 times, 1 visits today)