ՄԵԶ ԷՆՔԱՆ ԹՈՇԱԿ ՏՎԵՔ, ՈՐ ՑԱՎԱԶՐԿՈՂ ԱՌՆԵՆՔ, ՑԱՎԵՐԻ ՄԵՋ ՉՔՆԵՆՔ․ ԹՈՇԱԿԱՌՈՒ

Մինչ խմբագրոթյունում դժգոհում էինք, որ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կուրության վտանգի առաջ կանգնած 6 հիվանդների հարազատները վախենում են բողոքել, Hraparak.am զանգահարեց թոշակառու մի կին ու պահանջեց, որ իր խոսքով՝ ամբողջ Հարավաևմտյան Բ1 թաղամասի թոշակառուների անունից իր բողոքը տպագրենք։

Երբ խնդրեցինք ներկայանալ՝ ասել անուն-ազգանուն կինը չցանկացավ, իսկ հարցին, թե ինչն է պատճառը՝ ինչի՞ց է վախենում, թոշակառու է, անգամ աշխատնքից չեն կարող հեռացնել, ասաց․ «Տղես կջղայնանա»։  Կնոջ անունը փոխել ենք և ներկայացնում ենք՝ Էմմա Նահապետյան։ 23 տարի կաթի գործարանում աշխատած թոշակառու կնոջ հետ հարցազրույցը՝ ստորև։

-Ինչի՞ց եք բողոքում։
– Բողոքում ենք, որ պարոն Փաշինյանի ընտանիքը կարա՞ 35-40-41 հազար դրամ թոշակով կարա՞ մի ամիս յոլա գնա․տան վարձ մուծի, կոմունալներ ու կարոտ մնա մի կտոր մսի, մի կտոր երշիկի։ Իսկ ինչի համար․․․ ինչ խոստումներ էր տալիս։ Կարա Հայկ Մարությանի աշխատավարձը, երեկ լսեցի՝ անի 1միլիոն 200 հազար (շրջանառությունից ժամանակավորապես հանված է), իսկ մենք չենք կարա գոնե ցամաք հացի ու կարտոշկի փող ունենանք։ Կամ նստում են ու ամեն օր իրենց պարգևատրում են։ Ինչի համար են պարգևատրում, ի՞նչ եք արել։ Քանի գնում՝ ժողովուրդը սոված կոտորվում է, մենակ դուք եք լավ ապրում։ Գոնե 100 դոլարի՞ էլ էս խեղճ ժողովրդին թոշակ չտաս։

-Հայտարարում եք՝ թե ամբողջ թաղամասի թոշակառուների անունից եք ասում։

-Բոլոր թոշակառուներն էլ բողոքում են։ Հեսա մի քիչ էլ տեսնենք՝ ինչ է լինում, ինչ չի լինում, բոլորս էլ դուրս ենք գալու բողոքենք։ Հենց կառավարության դիմաց։ Մենք պահանջելու ենք Նիկոլ Փաշինյանին։ Ինչի՞ իրենք կարան ընտանիքով ամեն ձևով լավ ապրեն, ռեստորաններով, թանկ բժշկի դեղերով․․․ չենք կարողանում դեղ առնենք, որ խմենք, ցավազրկենք, կարողանանք քնենք։ Ի՞նչ էր դուրս եկել բողազը ճղում, ժողովուրդն իրեն նստացրեց, որ մենակ ինքը լավ ապրի՞։

-Ասում էր «որ իմանամ՝ իմ ընտանիքի անդամներն իմ պաշտոնավարման ընթացքում դարձել են միլիոնատեր, բանտ կգնամ »։

-Իյա, էդ սաղ պտի դառնան միլիոնատե՞ր։ Բայց ընենց խորամանկն են, կդառնան, կդառնան։ Հիմիկվանից արդեն մի շքախմբով, տուրիստի նման ման են գալիս ընտանիքով։ Էլ ինչ եք ուզում։

-Իշխանության ներկայուցիչներն ասում են, որ այդ դժոհությունները՝  «ֆեյք»՝ կեղծ դժգոհություններ են, որոնք գեներացնում են նախկին իշխանությունները՝ սոցիալական ցանցերում։ Իրականում կյանքում էլ բոլորը գոհ ու երջանիկ են։

– Առաջ կարող ա՝ ըտենց լիներ, բայց հիմա ժողովրդի 50 տոկոսն արդեն վարչապետից դժգոհ ա։ Շատ դժգոհ է, թող լավ իմանա․ որի հետ խոսում ես՝ ասում ա՝ ի՞նչ արեց։ Մի հատ Քոչարյան  ա բռնել թողել, մի հատ՝ Մանվել։ Փոխանակ գլխի վրա կախեին, տարել են, բուժում են, կինն էլ՝ Նազիկ կոչեցյալը, ցինիկ-ցինիկ խոսում ա։

hraparak.am

(Visited 60 times, 1 visits today)