Օրվա աստղագուշակ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջողություններ է խոստանում, բայց չի խոստանում, որ դրանք հեշտ կտրվեն:

Այնպես որ՝ պատրաստ եղեք աշխատել, ընդ որում՝ ավելի շատ, քան սովորաբար: Հենց մի գործն ավարտեք, անմիջապես մեկ ուրիշ գործ ի հայտ կգա, և այդպես մինչև երեկո: Պլանները հաճախ ստիպված եք լինելու փոխել: Սկզբում դրա պատճառով կհուզվեք, իսկ հետո կհասկանաք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չի դասավորվել:

Կյանքից բողոքելու ցանկություն չի լինի, քանի որ շատ գոհ կլինեք և՛ ձեզանից, և՛ ստացված արդյունքներից: Հիշեք, որ այսօր լավ է խուսափել ավելորդություններից. ձեր օրգանիզմը խոցելի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր շատ կարևոր կլինի բաց գործելու պատրաստակամությունը: Քանի դեռ անկեղծ ասում եք այն, ինչ մտածում եք, չեք թաքցնում ձեր պլաններն ու մտադրությունները, պայմանները բարենպաստ կդասավորվեն: Իսկ երբ սկսեք խորամանկել ու թաքուն գործել, բացասական միտումները գլուխ կբարձրացնեն, թշնամիներն էլ կհիշեցնեն իրենց մասին: Հոգ տարեք ձեր հեղինակության մասին ու հեռու մնացեք նրանցից, ովքեր շշուկներ են տարածում:

Օրը հարմար է հին կապերն ամրապնդելու համար: Կարող եք ձեր մասին հիշեցնել հին ծանոթներին, ովքեր ուրախ կլինեն շփվել ձեզ հետ: Չի բացառվում՝ ընդհանուր պլաններ ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարող են դժվարություններ ծագել: Դուք արագ կհասկանաք, որ ինքներդ գլուխ չեք հանելու ու օգնության կարիք ունեք: Այդ հարցով դիմեք հին ծանոթներին, փորձված համախոհներին, ովքեր ուրախ կլինեն աջակցել: Ցանկացած համատեղ գործունեություն օգուտ կտա հարաբերություններին, կօգնի ավելի լավ հասկանալ իրար:

Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնցից մեկի շնորհիվ ֆինանսական վիճակը կլավանա: Ոչ միանշանակ իրավիճակներում խուճապի չեք մատնվի, ցանկացած բարդ իրավիճակից էլ լավագույն ելքը կգտնեք: Մտերիմները ուրախ կլինեն ձեր հաջողությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է նոր գործ ստանձնելու համար: Կարևոր է, որ այն ձեզ իսկապես հետաքրքրի: Մարդիկ, որոնց հետ վերջերս եք ծանոթացել, ինչ-որ անսովոր բան կառաջարկեն: Մի հրաժարվեք. դա ձեր կյանքում որոշակի բազմազանությունը մտցնելու շանս կտա:

Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում՝ ռոմանտիկ հանդիպումներ: Դրանց համար հատկապես հարմար է օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում հեշտությամբ կհասկանաք, թե ինչ են մտածում ու ինչ են ուզում շրջապատողները: Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Համարյա պատահաբար կարևոր ինֆորմացիա ստանալու շանս կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք օրվա առաջին կեսն առավելագույնս արդյունավետ օգտագործել. այդ հատվածում կարող եք շատ գործերում հաջողությունների հասնել: Պատրաստ կլինեք ռիսկի դիմել, փորձարկումներ անել, սեփական ուղիները փնտրել: Աստղերը ձեր կողմից կլինեն, այդ իսկ պատճառով՝ արդյունքը կգերազանցի բոլոր սպասելիքները:

Օրվա երկրորդ կեսին տրամադրությունը կփչանա, բացի այդ, կզգաք, որ շատ եք հոգնել, իսկ ինչպես հարկն է հանգստանալու հնարավորություն միայն երեկոյան կընձեռվի: Ֆինանսական դժվարություններ կծագեն: Այդ հատվածում լավ է խոշոր գնումներ չանել:

hushak.com

(Visited 30 times, 1 visits today)