Օրվա աստղագուշակ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել:

Սովորաբար նման նպատակասլացությունն օգտակար է, բայց այսօր այն ձեզ կսահմանափակի: Բանն այն է, որ ինչ-որ գործի վրա կենտրոնանալով՝ լրիվ կմոռանաք մնացած ամեն ինչի մասին: Իսկ օգտակար կլիներ նայել շուրջը, քանի որ կարող են նոր հնարավորություններ բացվել, որոնք բաց թողնելը ցավալի կլինի:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան պասիվ հանգստի ու միայնակ մնալու պահանջմունքը կմեծանա: Օրվա երկրորդ կեսի համար հեռավոր ուղևորություններ ու ծանր, հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուշադիր եղեք ձեզ համար թանկ մարդկանց: Այդ մարդիկ սովորականից շատ կունենան ձեր հոգատարության, երբեմն նաև օգնության կարիքը: Աշխատեք կատարել բոլոր խոստումները ու չհիասթափեցնել նրանց, ովքեր հույս էին դրել ձեզ վրա:

Հույզերը զսպել ամեն անգամ չի հաջողվի, երբեմն աննշան ընտանեկան տարաձայնություններն էլ կվերածվեն վեճերի ու նույնիսկ սկանդալների: Եթե ժամանակին զիջումների գնաք, կկարողանաք խուսափել տհաճ պահերից: Աշխատեք չհոգնել, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին. դա վատ կանդրադառնա առողջության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Պետք է ինքնուրույն գործեք: Ձեր նախաձեռնությունները շրջապատողները սառը կընդունեն, իսկ գաղափարները ավելի շատ կքննադատեն, քան կգովեն: Դա վիրավորական կթվա, բայց դուք հույզերին չեք տրվի: Եթե հանգստություն պահպանեք, կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ ոչ ոք դրան չէր հավատում: Որոշ պլանների կարող եք մի քանի օրից վերադառնալ, երբ դրանց հանդեպ վերաբերմունքը այլ կլինի:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Լավատեսորեն տրամադրված կլինեք, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք սիրելիի հետ, հաճույք կստանաք նրա հետ հանդիպումից: Լավ կանցնեն նույնիսկ չպլանավորված ուղևորությունները, որոնք շատ վառ հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հակասական արարքների ու չմտածված քայլերի օր է: Շատ սուր զգացողություններ ու նոր տպավորություններ կստանաք, բայց հազիվ թե հասնեք այն արդյունքներին, որոնց հույսն ունեիք: Կարող եք խորհրդակցել ինչ-որ մեկի հետ. այդպես կկարողանաք խուսափել սխալներից ու արագ կգտնեք նպատակին տանող ճանապարհը:

Ցավալի սխալների համար ինքներդ ձեզ մի մեղադրեք. դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա ու նույնիսկ արժանի չեն, որ խոսեք դրանց մասին: Աշխատեք խուսափել ձանձրալի ու միապաղաղ աշխատանքից: Այսօր այն ձեզ սովորականից ավելի շատ կհոգնեցնի ու բացասական հույզեր կառաջացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարևոր օր է: Կյանքում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Մի հետաձգեք դա, քանի որ վճռական գործողությունների համար հիմա ամենահարմար պահն է: Կարող եք վստահել մտերիմներին, դիմել նրանց օգնության կամ խորհրդի խնդրանքով: Օրը հարմար է նոր ծանոթությունների, ինչպես նաև մանկության ու պատանեկության տարիների ընկերների հետ շփվելու, ժամանակին ձեզ համար թանկ հարաբերությունները վերականգնելու համար:

Հավանական են զարմանալի ու զվարճալի զուգադիպություններ: Երբեմն դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, իսկ երբեմն էլ կոգեշնչեն ու հրաշալի գաղափարներ կտան:

hushak.com

(Visited 46 times, 1 visits today)