Օրվա աստղագուշակ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Խուսափեք խառնաշփոթից: Ամեն ինչում պետք է կարգապահություն լինի: Այսօր դա անհրաժեշտություն է հին գործերն ավարտին հասցնելու ու նորերում հաջողությունների հասնելու համար: Աշխատեք ձեր առաջ իրական նպատակներ դնել: Պետք չէ ուժերը ծախսել նախապես արդեն անհույս նախագծերի վրա այն դեպքում, երբ կարելի է ինչ-որ իսկապես օգտակար բան անել:

Կարևոր է հանգստություն պահպանելը, հատկապես եթե պլանավորել եք միջոցառման մասնակցել: Այնտեղ բոլորն ուշադիր կդիտեն ձեզ ու կարծես կսպասեն, որ խախտելու եք էթիկետը կամ մեկ ուրիշ սխալ եք անելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսն իրադարձություններով լի կլինի: Հեշտությամբ հաջողության կհասնեք, գլուխ կհանեք երևակայություն, ստեղծագործ մոտեցում, իրերի հանդեպ անսովոր հայացք պահանջող գործերից: Դժվար կլինի այնտեղ, որտեղ կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն է անհրաժեշտ: Այդտեղ հաճախ կշեղվեք, կարող եք սխալվել, մոռանալ մանրուքների մասին:

Օրվա երկրորդ կեսին շփումներին ընտրողաբար մոտեցեք. շատ կլինեն մարդիկ, ովքեր կուզենան չարաշահել ձեր բարությունը: Ոչ ոքի հետ մի քննարկեք ո՛չ անձնական գործերը, ո՛չ էլ հայտնեք ձեր գաղտնիքները: Ցանկալի չէ նաև պարտքով գումար տալ կամ դրանք ներդնել կասկածելի թվացող նախագծերի մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լարված ու հոգնեցուցիչ օր է: Ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները, ժամանակ ծախսել այն գործերի վրա, որոնք կուզենայիք մեկ ուրիշին հանձնարարել կամ հետաձգել: Լավ նորությունն այն է, որ ջանքերն անօգուտ չեն լինի: Կարող եք աշխատանքի մեջ հաջողության հասնել, ամրապնդել մասնագիտական դիրքերը:

Օրվա երկրորդ կեսը կանցնի ընտանեկան հոգսերի մեջ: Այդ ժամանակահատվածը հարմար է գնումներ անելու, տան իրերը նորացնելու համար: Եթե հիմա վերանորոգում պլանավորեք, արագ գլուխ կհանեք նրանից ու գոհ կմնաք արդյունքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաճելի ծանոթություններ ու տարբերվող մարդկանց հետ զարմանալի հանդիպումներ է խոստանում: Հնարավոր է՝ օգտակար գործնական կապեր հաստատեք կամ առաջին հայացքից սիրահարվեք. երկու դեպքում էլ հետաքրքիր է լինելու: Հարմար օր է անսովոր գործեր ստանձնելու համար: Ստեղծագործ պոտենցիալը բարձր է, հաճախ անսովոր ու շատ հաջող լուծումներ կգտնեք:

Հուզական դաշտը բարենպաստ է: Լավատեսորեն տրամադրված կլինեք և դրա համար բոլոր հիմքերը կունենաք: Ուրախացեք ու ուրախացրեք մտերիմներին. երկուսն էլ ձեզ մոտ հրաշալի կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է կարևոր հարցերը լուծելու համար: Դիտողունակ կլինեք, ճիշտ եզրակացություններ կանեք, հազվադեպ կսխալվեք: Նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար հեշտությամբ շեղվում են, կհաջողվի կենտրոնանալ ու ավարտին հասցնել գործն՝ առանց ինչ-որ բան մոռանալու ու աչքաթող անելու: Հնարավոր է վերջին շրջանում անհանգստացնող ֆինանսական հարցերի հաջող լուծում: Չի բացառվում՝ խոշոր գումար ստանաք:

Օրը լավն է շփումների համար, ընդ որում՝ նաև նրանց հետ, ովքեր սովորաբար չեն կիսում ձեր տեսակետը: Ձեզ կհաջողվի խուսափել երկար վեճերից ու փոխզիջման հասնել:

hushak.com

(Visited 41 times, 1 visits today)