Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ դատախազության բողոքները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազության բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս տեղեկությունը
NEWS. am–ի հետ զրույցում հաստատեցին գլխավոր դատախազությունից։

Խոսքը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու, նրա և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ դատախազության ներկայացրած բողոքների մասին է:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

armdaily.am

(Visited 79 times, 1 visits today)