Պետրոս Ղազարյանն անդրադարձել է իր պաշտոնանկության մասին լուրերին

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհուրդը նոր ղեկավարություն չունի։

Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրին, որի համաձայն Հ1-ը շուտով հրաժեշտ կտա Պետրոս Ղազարյանին ու նրա կադրերին։

«Այս խորհրդում չի քննարկվել իմ կամ որևէ մեկ այլ հարց այն պարզ պատճառով, որ նման խորհուրդ վաղուց գոյություն չունի։ Խորհրդի անվանումը և բովանդակությունը վաղուց փոխվել են»,- ասաց Ղազարյանը։

Հիշեցնենք, այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նոր ղեկավարությունը քննարկում է Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայությունը որակապես փոխելու հնարավորությունը։

Թավշյա հեղափոխությունից հետո ծառայության տնօրեն նշանակված Պետրոս Ղազարյանին եւ նրա բերած կադրերին որոշել են հրաժեշտ տալ։

armdaily.am

(Visited 114 times, 1 visits today)