Սարսափելի դեպք Երևանում․ 2-ամյա աղջնակն ընկել է շենքի 7-րդ հարկից

Քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Ավանում: Աճառյան փողոցի 18-րդ շենքի բակից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա աղջիկ:

Երեխան ընկել է նշված շենքի 7-րդ հարկում գտնվող իրենց բնակարանից:

Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, մի պահ ընտանիքի անդամների ուշադրությունը շեղվել է և պատուհանի մոտ գտնված երեխան ընկել է բակ:

Նշվում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից էլ փոքրիկին տարել են Սուրբ Աստվածամայր հիվանդանոց:

mer-info.ru

(Visited 62 times, 1 visits today)