Ինձ համար ողբերգություն է…՛՛Ուղեղի ցնցում՛՛ նախնական ախտորոշմամբ ներկայումս գտնվում է Երևանի բժշկական կենտրոններից մեկում՝ մարմնի տարբեր տեղերում առկա վնասվածքներով:

Մարդկայնորեն ինձ համար ողբերգություն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանները մի քանի հոգով կարող են ծեծի ենթարկել քաղաքացուն, որի արդյունքում վերջինս ՛՛Ուղեղի ցնցում՛՛ նախնական ախտորոշմամբ ներկայումս գտնվում է Երևանի բժշկական կենտրոններից մեկում՝ մարմնի տարբեր տեղերում առկա վնասվածքներով:

Կրկնակի ողբերգություն է, որ քաղաքացին խուսափում է այդ մասին բարձրաձայնել և պայքարել իրեն ծեծի ենթարկած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար:

Սա լուրջ արժեհամակարգային խնդիր է, և ես տագնապ եմ բարձրացնում՝ սթափվե՛ք, տղե՛րք…
Այլևս իմաստ չկա մեկ անգամ ևս ընդգծելու, որ մեր ողջ իրավապահ համակարգում ԲԵԿՈՒՄ է անհրաժեշտ: Արդեն քանի ամիս է, ինչ խոսում ենք այդ մասին, ու ոչ մի արդյունք…
…Խորքային որևէ խնդիր այդպես էլ չի լուծվել:

Տղե՛րք, ինչ-որ լավ բան անել ցանկանալը, դրա մասին ժամերով, օրերով ու ամիսներով խոսելը դեռևս բավարար չէ արձանագրելու, որ այն արդեն իրականություն է…

Մեր հանրային կյանքն ամբողջովին բեկելու և ավելի լավը դարձնելու հայեցակարգ ու ռազմավարություն է պետք և այն իրականություն դարձնող…

Հ.Գ. Այսօր անձամբ եմ այցելել նշված բժշկական կենտրոն, հանդիպել նշված քաղաքացուն, աչքովս եմ տեսել ծեծի արդյունքում ստացած վնասվածքները:

Միաժամանակ բուժող բժշկի կողմից ստացել եմ տեղեկատվություն, որ դեպքի մասին սահմանված կարգով հայտնվել է իրավասու մարմիններին:

Ամենայն հավանականությամբ վաղը պաշտոնապես կդիմեմ ՀՀ գլխավոր դատախազին և Հատուկ քննչական ծառայության պետին:
Բոլոր մեղավորները պետք է խստորեն պատժվեն:

mer-info.ru

(Visited 61 times, 1 visits today)