Ծեծկռտուք հարսնացուի ծաղկեփջի համար

Դաղստանում հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուի ծաղկեփնջի համար ծեծկռտուք է տեղի ունեցել:

Միջադեպի տեսահոլովակը տարածվել է սոցցանցերում: Հոլովակում երևում է, թե ինչպես են հարսի կողմից նետված ծաղկեփունջը միաժամանակ երկու աղջիկներ բռնում և քաշում տարբեր ուղղություններով:

Այնուհետև պայքարը շարունակվում է հատակին: Արդյունքում, աղջիկներից մեկին հաջողվում է ձեռք գցել փունջը, իսկ տղամարդիկ ծափահարում են նրան:

Սոցցանցերի օգտատերերը ենթադրել են, որ աղջիկները շատ են ուզում ամուսնանալ: Ավանդույթի համաձայն, ծաղկեփունջը բռնած աղջիկը շուտով ամուսնանալու է:

(Visited 89 times, 1 visits today)