ArmDaily.am-ը ընթերթողներից ահազանգել էր ստացել, որ Դավիթաշենի մի շարք գազալցակայաններ չեն աշխատում՝ գազ չլինելու պատճառով:
Ահազանգի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ից ArmDaily.am-ին փոխանցեցին.«Մենք Դավիթաշենում և
Զովունի գյուղում պլանային աշխատանքներ ենք իրականացնում:
Աշխատանքներն արդեն ավարտվել են, գազաթողարկման աշխատանքներն են իրականացվում:
Այսօր մինչև 19:00 գազասպառողների գազամատակարարումը կվերականգնվի»:
(Visited 98 times, 1 visits today)