Նարեկ Մութաֆյանը պատասխանել է Ռաֆայել Աֆրիկյանին

ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ Ռաֆայել Աֆրիկյանը, ով հանդիսանում է վարչապետի աշխատակազմի աշխատակից, իմ մասին հրապարակել էր լուր, որի համաձայն՝ իբր թե ես երեկ՝ 12.08.2019թ-ին, ազատազրկվել եմ 4 տարի ժամկետով թմրավաճառության համար:

Որը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նման որոշում 12.08.2019թ-ին ոչ մի դատավորի կողմից չի հրապարակվել և հետևաբար ինչպես նշել է Աֆրիկյանը, ուժի մեջ չի մտնի մեկ ամիս անց:

Հետագայում Ռաֆայել Աֆրիկյանի քայլերին կտրվի իրավական գնահատական»:

(Visited 53 times, 1 visits today)