«Ծաղկաձորը, այո՛, մոտիկ է, Հայաստանում ամեն տեղն է մոտիկ, բայց հիմա արդեն տպավորություն է, որ Ծաղկաձոր գնում են իրավացի աղմուկից փախչելու համար». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծաղկաձորի ընտրությունը խորհրդանշակա՞ն է…

Հիշում ենք, չէ՞, որ 2018-ի ապրիլին, հեղափոխական իրավիճակի պատճառով, ՀՀԿ-ի կազմը, մի քանի ժամով, Ծաղկաձոր գնաց Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու: Ընտրեցին, բայց շատ կարճատև եղավ այդ «թագադրությունը»: Պետական որոշումների համար այդ օրվա ծաղկաձորյան հավաքն ինձ մոտ թողնում է «ինքնավտարանդի կառավարության» զգացողություն:

Հույս ունեմ, որ առկա իշխանությունը նույն ճանապարհով չի գնում, մեր հասարակութունից «ինքնավտարանդի» չի ուզում դառնալ: Ծաղկաձորը, այո՛, մոտիկ է, Հայաստանում ամեն տեղն է մոտիկ, բայց հիմա արդեն տպավորություն է, որ Ծաղկաձոր գնում են իրավացի աղմուկից փախչելու համար: Հետո այնպես չլինի, որ հանրայնանա «Ծաղկաձորյան որոշում» ֆորմուլան:

Կառավարության և օրենսդիր իշխանության դերն աղմուկից փախչելը չէ, իրավացի աղմուկ չհրահրելն է, իսկ որոշումների համար ամենամոտիկ և բնական վայրը ՀՀ կառավարության և ԱԺ շենքերն են»:

(Visited 48 times, 1 visits today)