Մարտի 1-ին հանցագործություն է եղել, բայց ապացուցեք մարդու մեղքը, նոր բանտ նստեցրեք․ Արկադի Ղուկասյան

«Մենք բոլորս առաջին հերթին հայ ենք, մարդ ենք, հետո քաղաքական գործիչ, դիվանագետ կամ մնացածը: Այս տեսանկյունից ես համարում եմ, որ յուրաքանչյուրս պարտավոր է իր մարդկային պարտքը կատարի այն մարդկանց նկատմամբ, որոնք ծառայություն ունեն,

որոնք հարված են վերցրել իրենց վրա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, որ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար դիմեցին դատարան և քննադատության արժանացան:

Նա նշեց, որ այն, որ մարտի մեկին հանցագործություններ են եղել, միանշանակ է, բայց ո՞վ է որոշելու՝ ով է մեղավոր:

(Visited 161 times, 1 visits today)