Հրատապ․ ՍԴ-ն հրապարակեց Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ

երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի

2-րդ մասի` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականության հարցը, որոշեց.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող

հանգամանքների թվի չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ կետին, 61–րդ հոդվածի 1–ին մասին և 63–րդ հոդվածի 1–ին մասին և 78–րդ հոդվածներին հակասող և անվավեր։

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ–րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

Դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

(Visited 96 times, 1 visits today)