Եվ Հրայր Թովմասյանը աքլորացավ. Տո դու՞ ես հավասար, այ կեղծարար. Ալիս Սողոմոնյան

ԵՎ հՐԱՅՐ թՈՎՄԱՍՅԱՆԸ ԱՔԼՈՐԱՑԱՎ

Տո այ խամաճիկ հրո, հանկարծ որոշեցիր խոսել և… քո բուտկա սահմանադրական դատարանը կառավարությանը հավասար համարել:

Տո այ ոչ ու փուչ, տեսնես այդ բեմում քեզ ո”վ խաղացրեց` էն ազգային ժողո”վը, որ կեղծիքներով քեզ նշանակեց ՍԴ անդամ, հետո էլ ՍԴ նախագահ…

էն սե”ռժը, որ իր բոյով ձևած ու կարած քո թխած սահմանադրությանն իբրև պատասխան` գնաց ՍԴ և քեզ նստեցրեց նախագահի աթոռին:

Թե՞ խուճուճ գագիկը, որ վաղաժամ տվեց իր հրաժարականը, որ քո նման բարոյազուրկի տեղը բացի ու վաղաժամ էլ (ասել է` կեղծիքով) բազմեց ԲԴԽ-ի աթոռին:

Հիմա վեր ես կացել ու ասում ես` ,,Մենք կառավարությանը հավասար կառույց ենք»: Տո դու՞ ես հավասար, այ կեղծարար: Քեզ, այ ողորմելի, հաստատապես խաղացնում է նաև էն հանցագործ ռոբը, թե չէ դու ինչու՞ պիտի իր հետ կապված գործի քննությունն այդքան ձգձգեիր, հիմա էլ եվրոպաներ ուղարկեիր:

Դու ինչո՞վ տարբերվեցիր առաջին ատյանի էն տխրահռակ դատավորից, որ ռոբի գործի քննությունը կասեցրեց (ասել է` կեղծիքով) և ուղարկեց քեզ, որ մի քանի ամիս էլ դու ձգձգես:

Հիմա դու եվրոպաներից տղա ես բերում հազիվ իրեն կարգի բերող էս Նոր երկրի վրա: Լավ ես հաշվարկել, հրո, մի քանի ամիս էլ այս կերպ կհետաձգվի ռոբի դատավարությունը, և նրա վարձու պաշտպաններն արդեն վաղվանից կսկսեն նրան կալանքից ազատելու նոր սրտաճմլիկ սերիաներ հորինել,

թե, իբր, քանի որ եվրոպաներից դեռ պատասխան չի ստացվել, ՍԴ-ն որոշում կայացնել չի կարող, իսկ ռոբն էլ` խելոք, Աստծու գառ տղա է, խելոք կնստի տանն ու իր նոր սուտի-մուտի գրքերը կգրի: Ախորժակներիդ քացախ:

Ճտերը աշնան են հաշվում, ընկեր հրո և ընկեր փաստաբաններ:

…Հիմա դառնանք ներկա ԱԺ պատգամավորներից ոմանց, որոնք անհաղորդ մնացին են երկրում կատարվող դեպքերին, որոնք որոշեցին վայելել իրենց արձակուրդը…

Կրկնեմ միշտ ունեցած անհանգստությունս` Նիկոլ Փաշինյանն ինչքա՞ն կդիմանա` ձեր բոլորի փոխարեն աշխատելով:
Դա էլ կանցնի, և էն հաղթական շարժումն իր հետ կսրբի-կտանի ամեն կեղտ ու դավադրություն:

Եվ թող ոչ ոք չկասկածի, որ Փաշինյանի համակիրները շարունակ աճելու են և հասնելու են վերջնական հաղթանակի:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

(Visited 383 times, 1 visits today)