ԱԺ-ում վարչապետի դեմ դավադրություն է նախապատրաստվում. Տարոն Չախոյան

ԱԺ-ում վարչապետի դեմ դավադրություն է նախապատրաստվում. Տարոն Չախոյան

Համաձայն «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշումը խորը արմատներ ունի: Մասնավորապես, խմբակցությունը բացահայտել է, որ Էդգար Առաքելյանը պլան է ունեցել:

Նա եւս 9 պատգամավորի համոզել է դուրս գալ խմբակցությունից, անկախանալ ու ԱԺ խումբ ստեղծել: Ըստ նույն աղբյուրների` խորհրդարանական անկախ խումբը պետք է ղեկավարեր ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկը, որը եւս պետք է լքեր խմբակցությունը:

Այդ ամենի մասին տեղեկացել են իմքայլականները ու պահանջել են Է. Առաքելյանից վայր դնել մանդատն ու հեռանալ: Վերջինս էլ ստիպված հրաժարվել է մանդատից

Հիշեցնեմ որ օրաթերթը պատկաանում է «Իմ Քայլ»-ական պատգամավոր Թագուհի Թովմասյանին, այսինքն օրաթերթը ամենայն հավանականությամբ հավաստի ինֆորմացիա է հրապարակել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտարարել է, որ իր մի քանի պատգամավորներով դուրս են գալիս «Իմ քայլը» խմբակցությունից, քանի որ իրենց դավանած արժեքների ու գաղափարախոսության եւ իշխող քաղաքական մեծամասնության միջեւ կա անհամատեղելիություն։ Դուրս եկող պատգամավորներն են՝ Սոֆյա Հովսեփյանը, Սուրեն Գրիգորյանը, Թագուհի Ղազարյանը։

Պատգամավոր Հովսեփյանը հայտարարել է, որ իրենք դեմ են Ամուլսարի շահագործմանը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։ Նա նաեւ նշել է, որ ինքն իր ներաշխարհով եւ կեցվածքով ավելի ընդդիմադիր է, ընտրվել է պաշտպանելու ժողովրդի շահերը եւ շարունակելու է անել դա, իսկ մանդատը նրան տվել է ժողովուրդը։

Միևնույն ժամանակ օրեր առաջ ԼՀԿ-ից դուրս գալու որոշման մասին բարձրաձայնեց ԱԺ պատգամաավոր Արման Բաբաջանյանը:

Այսինքն նույն ԱԺ-ում վարչապետի «Իմ Քայլը» խմակցության դեմ սկսելու է գործել նոր ձևավորված պատգամավորների մի խումբ:

Ամենևին պտահակն էլ չեմ համարում Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանի վերջին շրջանում ցուցաբերած մեծ ակտիվությունը, ով սկսել է արդեն բացեիբաց խաղալ:

Ամենևին չեմ էլ բացառում, որ ԱԺ-ում «Իմ Քայլ»-ը խմբակցությունից ու ԼՀԿ-ից դուրս եկած պատգամավորները կդառնան Միքայել Մինասյանի «ԿՈՃԱԿՆԵՐՆ» ու «ՁԱՅՆԸ»
ԱԺ-ում:

Չնայած, որ ոմանք հեղինակություն չվայելելով ԱԺ-ի պատգամավորի մանդատ են վերցրել հենց վարչապետի հեղինակության ու վարկանիշի հաշվին ու վերջինիս հետ քաղաքական պատասխանատվությունը չկիսելու դեպքում պետք է րոպե առաջ վայր դնեն իրենց մանդատները:

Ըստ ամենայնի` կարելի է արձանագրել, որ «ԻՄ ՔԱՅԼԻ» պատգամավորների խմբակցությունից դուրս գալն ու մանդատները վայր չդնելը հերթական ԴԱՎԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԱԺ-ում ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԵՄ, չնայած որ, իրեն նորի տեղ դրած բայց հնի մնացորդ Միքայել Մինասյանի բոլոր փորձերը ենթակա են ձախողման՝ հնի վերադարձ այլևս չի լինելու:

(Visited 175 times, 1 visits today)