Երկու արու զավակից հետո Վանեցյանի գեղեցիկ ընտանիքում շուտով դուստր է ծնվելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրի շրջանակում Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա ֆուտբոլային խաղում 4։2 հաշվով հաղթանակը ֆուտբոլի հայ երկրպագուներին մեծ բերկրանք է պատճառել․ համացանցում երկու օր է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի

նախագահ Արթուր Վանեցյանի փառաբանումն է գնում։ Երկրպագուները կարծում են, որ ֆուտբոլում ԱԱԾ պետն ավելի մեծ հաջողությունների է հասել, քան ազգային անվտանգության հարցերում։

Մենք տեղեկացանք, որ Արթուր Վանեցյանը եւս մեկ «հաղթանակ» է գրանցել վերջերս՝ երկու արու զավակից հետո նրանց ընտանիքում շուտով դուստր է ծնվելու։

(Visited 262 times, 1 visits today)