Ռոբը, որպես հայրենիքի դավաճան,պիտի ցմահ բանտ նստի, առանց ներման իրավունքի. Անդրանիկ Հարությունյան

Անդրանիկ Հարությունյանը ֆեյսբեւքյան իր էջում գրել է.

Լուրեր են պտտվում, թե սեպտեմբերի 12-ին , նախկին ռեժիմին ծառայած դատական համակարգի որոշ ծախու դատավորներ, պատրաստվում են ազատ արձակել Քոչարյանին:

Քոչարյանին իր գործած հանցանքների համար դատապարտելն ու պատասխանատվության ենթարկելը ժողովրդի պահանջն է և ժողովուրդը մինչև վերջ կանգնելու է իր պահանջի ի կատար ածման համար:

Չի՛ կարելի տեղի տալ, չի՛ կարելի թուլացնել զգոնությունն ու պայքարի թափը:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին, բոլորս անխտիր հավաքվում ենք Երևանի ենթակայության Շենգավիթ դատարանի դիմաց,

պահանջելով, որ մեր երկիրը ռուսական ստրկությանը հանձնած, մեր երկիրը թալանած, բազմաթիվ անմեղ մարդկանց սպանությունների մեջ մեղավոր Ռոբերտ Քոչարայանը պատասխանատվության ենթարկվի օրենքի ամբողջ խստությամբ:

Ռոբը, որպես հայրենիքի դավաճան,պիտի ցմահ բանտ նստի, առանց ներման իրավունքի:

Պռիվետ Ռոբ, գալիս ենք: Քո դատաստանին ամբողջ հայ ազգը պիտի լինի ներկա:

Ականջդ կանչի ամենայն հայոց բանաստեղծուհի՝ Սիլվա Կապուտիկյան:

(Visited 288 times, 1 visits today)