Առեղծվածային դեպք. Գյումրիում բնակարանում հայտնաբերվել է 102-րդ ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝

երեկ՝ սեպտեմբերի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։55-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել,

որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուշ 2 թաղամասի 32 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է ՌԴ քաղաքացի՝ 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։

Ժամանել է նաև դատական բժիշկը, ով, զննելով դին, հայտնել է՝ դիակի արտաքին զննությամբ դեմքի, աջ ձեռքի և աջ ոտքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բաբուշկինը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում՝ որպես պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ էր։

(Visited 21 times, 1 visits today)