Վարչապետը պետք է դողա էս կարգի տղերքի համակրանքը չկորցնելու համար. Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամներին չեմ ճանաչում, միայն Գարեգին Միսկարյանին եմ ֆեյսբուքյան տարածքից դուրս մի անգամ հանդիպել մի լավ գրքի շնորհանդեսի ժամանակ։

Բայց իրենց ստեղծման օրից հետաքրքրել են ինձ, որովհետեւ կիրթ տղերք են, ազնիվ են, երբեք չեմ լսել,

որ որեւէ վարկաբեկված արարածի «պրոյեկտ» են, նաեւ չեմ տեսել, որ էժան հեղինակության, համակրանք շահելու համար Բաքվում «չայ» խմելու ցանկություն հայտնեն կամ Ստամբուլն արյան ծով դարձնեն…

բազմոցին փռված։
Կարճ ասած՝ խաբեբա չեն, պոպուլիստ չեն։

Ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ մի ուզեք, Հայաստանում մինչ ՔՈ-ի ստեղծումը, միակ քաղաքական ուժը,

որ եղանակի փոփոխության հետ իր գույնը չի փոխել ու իր սկզբունքներից չի հրաժարվել ամբոխավարության տրվելով՝ Հայ ազգային կոնգրեսն է եղել ու կա։

Հիմա էլ՝ ՔՈ-ն։ Հուսանք՝ այդպես շիտակ էլ կմնան։ Ասածս ինչ է. ՀՀ վարչապետը պետք է դողա էս կարգի տղերքի համակրանքը չկորցնելու համար,

ոչ թե հրճվի իր գրառումների տակ կենացներ ասողների պաչ-պռոշտիով։
#Ձրիգովազդ #Սորոսիարեւ

(Visited 26 times, 1 visits today)