Անչափ գեղեցիկ և հուզիչ.ՈՒ էս աղջիկը` մոնղոլ-թաթարի իր շեղ աչքերով.Նաիրա Զոհրաբյանի ամուսնու բանաստեղծությունը՝ նվիրված իրեն

Ես Ջոն Լենոնը չեմ

Բայց ամեն օր ապրում եմ կյանքի ու մահվան սահմանագծին.

Ու էս աղջիկը` մոնղոլ-թաթարի իր շեղ աչքերով

Ում սիրում եմ հավերժ` ինչպես Դրակուլան

Ինձ համար ամեն օր մահվան ու կյանքի էդ սահմանագիծն է.

Ես Լենըրդ Քոհենը չեմ, բայց այս աղջիկը, ով ամեն օր պատռում է իմ սիրտը

Անգամ այս սրտով ես ասում եմ` հպվիր ինձ քո մերկ ձեռքերով։

Ես Լյուցիֆերը չեմ, բայց լինում է պահ, որ ուզում եմ թաղել էս աղջկան, փակել շեղ աչքերն ու հող լցնել վրան

Որ ազատագրեմ ինքս ինձ քսանամյա էս գերությունից, որ մահապատժից վատ է։

Ու հաջորդ պահին, ինչպես Ջոն Դոնը, ուզում եմ ասել՝ «Ախ, մի մահանա, թե չէ ես կատեմ աշխարհն ու կանանց, երբ դու հեռանաս»։

Իմ ընկերը ասում է` մի օր իր սեւ մազերի պարանով ինձ կախելու է։

Ես նայում եմ սեւ մազերի պարանին ու ասում եմ իմ լավ ընկերոջը՝

Գիտեմ, որ անելու է, բայց ես էս աղջկան սիրում եմ։

Հիմա գնում եմ էս աղջկան ճանապարհելու Փարիզ՝ իր հերթական տափակ նիստին։

Картинки по запросу նաիրա զոհրաբյանԸ ԱՄՈՒՍՆՈՒ ՀԵՏ

 

Ու հետ դառնալուց հիշում եմ Դիլըն Թոմասին, որ ասում էր՝ «Գժվիր, գժվիր, որ այս լույսը չմարի»։

Սամվել Մկրտչյան

ՀԳ. Բանաստեղծության հեղինակ Սամվել Մկրտչյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ամուսինն էր:

Սամվել Մկրտչյանը մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 7-ին:

(Visited 467 times, 1 visits today)