«Միշիկ ջան, կարճ կապիր, արաղը տաքանում ա»․ Ինչպես պատռվեց «Ջոկերի» դիմակը

«Միշիկ ջան, կարճ կապիր, արաղը տաքանում ա»․ Ինչպես պատռվեց «Ջոկերի» դիմակը

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ֆիգուրի շուրջ տարիների ընթացքում ձևավորված խորհրդավորությունը փոշիացավ ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

Փոշիացավ այն պահից, երբ Մինասյանը սկսեց խոսել, քաղաքական գնահատականներ հնչեցնել: Պետք է խոստովանեմ, տևական ժամանակ Մինասյանի մասին շատ ավելի բարձր կարծիքի էի:

Բարձր ասելով նկատի ունեմ քաղաքական առումով նրա «բագաժը» որը պետք է գործի դրվեր մերօրյա իրականությունում: Գործի դրվեր դիրքեր գրավելու նպատակով:

Կարդացի Միքայել Մինասյանի վերջին գրառումն ու այսպես կոչված բացառիկ հարցազրույցը և․․․: Պատեհ չհամարելով գնահատական տալ դրանց կարող եմ թերևս ասել․ «Միշիկ ջան, կենացը կարճ կապիր, արաղը տաքանում ա»:

Մի՞ թե քո կողքին չկան մարդիկ, ովքեր կարող էին ավելի լավ կենացներ գրել լուրջ տպավորություն ստեղծելու համար: Մի՞ թե կարելի էր տարիների ընթացքում ստեղծված «Ջոկերի» դիմակն այս կերպ պատռել:

Մինասյանի հարցազրույցից հետո ակամայից հիշեցի հայտնի «Որոգայթ» հեռուսասերիալը: Բոլորը շարունակ փորձում էին կռահել թե ո՞վ է «Ջոկերը»: Ըստ իս ֆիլմի ռեժիսորը ևս շարունակ մտորում էր թե ինչ կերպարով ներկայացնել «Ջոկերին»:

Վերջինիս «ջրի երես» դուրս գալուց հետո էֆեկտը կարծում եմ այնքան էլ տպավորիչ չէր: Բայց, ամեն դեպքում ի տարբերություն «Որոգայթի» «Ջոկերի մեր քաղաքական «Ջոկերի» մուտքը շատ ավելի տխուր ստացվեց:

Դավիթ Ջալալյան

(Visited 254 times, 1 visits today)